Իրանի ցամաքային ուժերը համալրվել են ավելի քան հազար տեխնիկայով և սպառազինությամբ
Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային ուժերը համալրվել են 1084 նոր տեխնիկայով և սպառազինությամբ: Ըստ «Դետք»-ի՝ իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ համալրումն իրականացվել է Իրանի բանակի օրվան ընդառաջ և իրանական բանակի մարտունակության բարձրացմանը զուգահեռ։
Հաղորդվում է, որ Իրանի բանակի գլխավոր հրամանատար Սեյյեդ Աբդոլ Ռահիմ Մուսավին այցելել է Ղայեմ ալ-Մոհամմեդի ռազմակայան, որտեղ դիտարկել է նոր սարքավորումները և զինամթերքը։ Հրապարակման համաձայն՝ վերջիններս պատրաստվում, նորոգվում և արդիականացվում են բանակի ցամաքային զորքերի կողմից և միտված են հրաձիգների անձնակազմի պատրաստվածության մակարդակն ու հմտությունները բարելավելուն:
Իրանի բանակի ցամաքային զորքերի սարքավորումների և վերարտադրումների շարքում է նաև «Արաշ» էլեկտրոնային պատերազմի կոլեկտիվ համակարգը, որը նախատեսված է արագ արձագանքման և շարժական հարձակողական բրիգադների հետախուզման ու գաղտնալսման առաքելության համար։
Նշենք, որ այս սարքավորումները համալրել են բանակի ցամաքային զորքերի օպերատիվ ստորաբաժանումներն այն բանից հետո, երբ փորձարկվել են գիտելիքահեն ընկերությունների համագործակցությամբ իրականացվող զորավարժություններում և մարտական այլ վարժանքներում։
Ավելացնել նոր մեկնաբանություն