Submitted by D.Guyumjyan on
շ

Իրանի բանակում կայացել է յուրահատուկ հատկանիշներով զենքերի շնորհանդեսը

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերում ապրիլի 11-ին կայացել է յուրահատուկ հատկանիշներով զենքերի շնորհանդեսը։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին ասել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Քյումարս Հեյդարին։

«Այսօր (երեկ - խմբ․) կայացավ հեռահար, կետային, խելացի և այսօրվա տեխնոլոգիաներին համապատասխան չորս հատկանիշներով հատուկ զենքերի շնորհանդեսը»,- ասել է նա։

Ցամաքային զորքերի հրամանատարը շեշտել է, որ այդ զինատեսակները պատրաստվել են պաշտպանության նախարարության, տեղական գիտելիքահեն ընկերությունների և երկրի տաղանդավոր երիտասարդների կողմից։ Նրա խոսքով՝ իրանական զինամթերքի արտադրությունը վերջին շրջանում նոր հաջողություններ է արձանագրում։

Նկատենք, որ իրանցի տարբեր պաշտոնյաներ վերջին շրջանում պարբերաբար հայտարարում են, որ իրանական արտադրության սպառազինության պահանջարկը մեծացել է։ Կարծում ենք՝ սա նախևառաջ պայմանավորված է Ուկրաինայում իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի հաջող կիրառությամբ։  

Ավելացնել նոր մեկնաբանություն