Submitted by A.Gevorgyan on
azerbaijani

Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև քննարկվել են երկկողմ պաշտպանական հարցեր

Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ռամիզ Թահիրովը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ ազգային գվարդիայի բյուրոյի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մարկ Սասևիլի հետ։

Պաշտոնյաները քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության, ինչպես նաև ռազմական օդաչուների պատրաստմանը վերաբերող հարցեր։ Կողմերը հանգամանալից մտքեր են փոխանակել ռազմական համագործակցության ներկա վիճակի ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը։

Նշենք, որ Թահիրովն անցած օրերին հանդիպում է ունեցել նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար Չարլզ Բրաունի հետ։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն