Submitted by D.Guyumjyan on
111111

Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանին մտադիր է վերադառնալ քաղաքականություն

Իրանի Իսլամական Հանրապետության նախկին նախագահ Հասան Ռոհանին մտադիր է վերադառնալ քաղաքականություն և մասնակցել 2024 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հաղորդվում է, որ  Ռոհանին որոշել է վերադառնալ ակտիվ քաղաքականության ոլորտ և ընտրություններում առաջնորդել ռեֆորմիստներին:

Լրատվամիջոցը նշում է, որ  Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը: Նա պատրաստվում է մի շարք պլանային հանդիպումներ անցկացնել, որպեսզի պատասխանի հարցերին, հատկապես արտաքին քաղաքականության ուղու վերաբերյալ:

Նշվում է նաև, որ Ռոհանիի թիմը պատրաստվում է ծրագիր պատրաստել նախկին նախագահի համար՝ հաշվի առնելով ընտրական դաշինքների ցուցակը, որտեղ նա կարող է աջակցություն ստանալ։

Իրանական լրատվամիջոցը հայտնել է նաև, որ Ռոհանին, որի պաշտոնավարման շրջանում կնքվել է Իրանի միջուկային համաձայնագիրը, իր նախագահության վերջին տարիներին դարձել է տնտեսական բացասական իրավիճակի ֆոնին ոչ հանրաճանաչ առաջնորդներից մեկը:

Հիշեցնենք, որ Հասան Ռոհանին Իրանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2013-2021 թվականներին։

Ավելացնել նոր մեկնաբանություն