Submitted by A.Gevorgyan on
Iaduüiü

«Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների զարգացումը կենսական նշանակություն ունի»․ Չավուշօղլու

Չավուշօղլուն նշել է, որ Ադրբեջանն «Իսլամական ութնյակի» (D-8) անդամ դառնալու հայտ է ներկայացրել։

Այս մասին «Haber Türk» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։

«Մենք պետք է թուրքական պետությունների կազմակերպությունը վերածենք համաշխարհային դերակատարի, մենք պետք է «D-8»-ը դարձնենք «D-20»: Այժմ դիմել է նաև Ադրբեջանը, մենք կարևոր դերակատարներ ենք, մենք տարածաշրջանային բոլոր կազմակերպությունները կվերածենք համաշխարհային դերակատարների»,- ընդգծել է նախարարը։

Նշենք, որ «D-8» ձևաչափը ներառում է Թուրքիան, Իրանը, Պակիստանը, Բանգլադեշը, Մալայզիան, Ինդոնեզիան, Եգիպտոսը և Նիգերիան։ Կազմակերպության անդամներից երկուսը՝ Թուրքիան և Ինդոնեզիան, «Մեծ քսանյակ»-ի (G-20) անդամ են։ Թուրքիայի նախագահության ժամանակ Ադրբեջանը հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցել է «Մեծ քսանյակ»-ի հանդիպումներին։

D-8-ի նպատակն անդամ երկրների միջև տնտեսական կապերի խթանումն է։

Ավելացնել նոր մեկնաբանություն