Submitted by Անի Երյան on
Պահեստազորի 25-օրյա հավաքները կարող են օգտագործվել որպես ճնշման գործիք

Պահեստազորի 25-օրյա հավաքները կարող են օգտագործվել որպես ճնշման գործիք. Վրթանեսյան

 

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պահեստազորի 25-օրյա հավաքների մասին դեռ նախանցյալ տարի Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը զգուշացրել էր, որ դրանք կարող են օգտագործվել որպես ընդդիմադիրներին ճնշելու գործիք, քանի որ օրենքն այնպես է գրված, որ կիրառման խտրականության լայն հնարավորություններ է տալիս։

Հայաստանում հաստատված օկուպացիոն վարչակարգն արդեն չի էլ թաքցնում, որ այդ հավաքների մեխանիզմը մահակ է իրենց համար անցանկալի անձանց գործունեությանը խոչընդոտելու համար։

Հունիս-հուլիսին Ռուսաստանում հոգևոր ծառայություն իրականացնող 4 հայ հոգևորականի միանգամից կանչեցին հավաքների։ Մեկ այլ հայտնի դեպքերից է Նիկոլին «անհարմար» հարց տված լրագրողին հավաքների տանելը։

Իսկ ամենաթարմ օրինակը՝ հանրային պաշտպաններին են սկսել կանչել հավաքների։

Սա այն դեպքում, որ Հայաստանում հանրային պաշտպանի ընդամենը 78 հաստիք կա, և այդ մարդիկ միայն հունվար-հունիս ամիսներին 25 806 գործով դատարաններում պաշտպանել են քաղաքացիներին։ Այսինքն՝ քիթ սրբելու ժամանակ չունեն։

Իսկ այ տասնյակ անգամներով ավելի մեծաթիվ զանազան քննիչների, պարեկների, գվարդիականների «վարժական» հավաքների չեն կանչում ու դժվար էլ երբևէ կանչեն»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

🔹Ես այժմ չէի ցանկանա մեկնաբանել ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները։ Այնտեղ շատ բարդ գործընթացներ են ընթանում։ Կարելի է միայն հույս հայտնել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, կիրականացվի օրենքի խիստ համապատասխանությամբ և կպահպանվեն հանրապետության քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները, ասել է Դմիտրի Պեսկովը
Կարելի է միայն հույս հայտնել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում, կիրականացվի օրենքի խիստ համապատասխանությամբ. Դմիտրի Պեսկով
Բաքվի Սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով համալսարանի մամուլի քարտուղար Սաբինա Հուսեյնզադեին:   «Բաքվի Սլավոնական համալսարանի գիտական խորհրդի որոշման հիման վրա հայերենի դասավանդումը նախատեսված է հետագա տարիներին»,- նշել է Հուսեյնզադեն:  Նշենք, որ ԲՍՀ-ի ռեկտոր Անար Նագիևը անցյալ տարի արված իր հայտարարության մեջ տեղեկացրել էր, որ 2026–2027 ուսումնական տարվանից համալսարանում նախատեսվում է հայերենի դասավանդում։  Ներկայում հայերենը դասավանդվում
Բաքվի Սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն
Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չի կարող լիարժեք լինել առանց հայ գերիների ազատ արձակման․ The Washington Times
Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չի կարող լիարժեք լինել առանց հայ գերիների ազատ արձակման․ The Washington Times
Շուշիի դեօկուպացիայի մասին գրել էինք մեր նախորդ ծրագրում, ՀՀ քաղաքացիները ինձ պարտադրեցին վերանայել դա. Փաշինյան
Շուշիի դեօկուպացիայի մասին գրել էինք մեր նախորդ ծրագրում, ՀՀ քաղաքացիները ինձ պարտադրեցին վերանայել դա. Փաշինյան
Պաշտպանության նախարարությունում վերջին օրերի կադրային ջարդը, համակարգի մեր աղբյուրի բնորոշմամբ, սոսկ քավության նոխազ գտնելու օպերացիա կարելի է բնորոշել:  Մենք գրել էինք, որ Փաշինյանն անչափ դժգոh է «զորավար» Սուրեն Պապիկյանից, ընտրություններից հետո անգամ նրա վերանշանակումն էր հարցականի տակ, քանի որ Փաշինյանը նախատել էր, որ խաղաղ պայմաններում մի առաքելություն ունի՝ զորքի բարոյահոգեբանական մթնոլորտը նորմալ պահելը, այն էլ չի կարողանում ապահովել, եւ բազում մահեր են գրանցվում հիմա բանակում:  Բայց քանի որ հարմար,
«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում