Submitted by Անի Երյան on
Պահեստազորի 25-օրյա հավաքները կարող են օգտագործվել որպես ճնշման գործիք

Պահեստազորի 25-օրյա հավաքները կարող են օգտագործվել որպես ճնշման գործիք. Վրթանեսյան

 

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պահեստազորի 25-օրյա հավաքների մասին դեռ նախանցյալ տարի Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը զգուշացրել էր, որ դրանք կարող են օգտագործվել որպես ընդդիմադիրներին ճնշելու գործիք, քանի որ օրենքն այնպես է գրված, որ կիրառման խտրականության լայն հնարավորություններ է տալիս։

Հայաստանում հաստատված օկուպացիոն վարչակարգն արդեն չի էլ թաքցնում, որ այդ հավաքների մեխանիզմը մահակ է իրենց համար անցանկալի անձանց գործունեությանը խոչընդոտելու համար։

Հունիս-հուլիսին Ռուսաստանում հոգևոր ծառայություն իրականացնող 4 հայ հոգևորականի միանգամից կանչեցին հավաքների։ Մեկ այլ հայտնի դեպքերից է Նիկոլին «անհարմար» հարց տված լրագրողին հավաքների տանելը։

Իսկ ամենաթարմ օրինակը՝ հանրային պաշտպաններին են սկսել կանչել հավաքների։

Սա այն դեպքում, որ Հայաստանում հանրային պաշտպանի ընդամենը 78 հաստիք կա, և այդ մարդիկ միայն հունվար-հունիս ամիսներին 25 806 գործով դատարաններում պաշտպանել են քաղաքացիներին։ Այսինքն՝ քիթ սրբելու ժամանակ չունեն։

Իսկ այ տասնյակ անգամներով ավելի մեծաթիվ զանազան քննիչների, պարեկների, գվարդիականների «վարժական» հավաքների չեն կանչում ու դժվար էլ երբևէ կանչեն»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին
Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին
Պահեստազորի 25-օրյա հավաքները կարող են օգտագործվել որպես ճնշման գործիք
Պահեստազորի 25-օրյա հավաքները կարող են օգտագործվել որպես ճնշման գործիք. Վրթանեսյան
Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկում 2026 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել են էական վերադասավորումներ: Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ արդյունաբերական հսկաները վերադարձրել են իրենց գերիշխող դիրքերը, մինչդեռ խաղային ոլորտի ընկերությունները և բանկերը շարունակել են գեներացնել ծավալուն հարկային մուտքեր։ Միևնույն ժամանակ, նախորդ տարվա առաջատարներից ոմանք կտրուկ զիջել են իրենց դիրքերը։     Ընթացիկ տարվա կիսամյակի արդյունքներով ամենախոշոր հարկատուի տիտղոսը վերադարձրել է «Զանգ
Խոշոր հարկատուներ. ԶՊՄԿ-ն վերադարձնում է առաջատարի դիրքը, խաղային ոլորտը շարունակում է աճել
Ըստ առկա տեղեկությունների՝ զինծառայողը պայթել է ականի վրա։ Այլ մանրամասներ այս պահին առկա չեն։
2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎ