Submitted by detq-editor on
Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարը խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասին

Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարը խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասին

«Զանգեզուրի միջանցքն» արտացոլում է ոչ միայն Ադրբեջանի, այլև մի շարք երկրների ռազմավարական շահերը։

Այս մասին ադրբեջանական պաշտոնական մամուլում հրապարակված իր հոդվածում գրել է Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը։

«Միևնույն ժամանակ, այսպես կոչված «Միջին միջանցքը» կարող է դառնալ Չինաստան-Եվրոպա տարանցիկ ամենաանվտանգ երթուղին։ Միայն այն շահույթը, որը կստանան այս տարածաշրջանում գտնվող երկրները ծրագրի իրականացումից հետո, ցույց է տալիս, թե որքան կարևոր է «Զանգեզուրի միջանցքը» համաշխարհային առումով»,- նշել է Ուսուբովը։  

«Տարածաշրջանում Ադրբեջանի ստեղծած անվտանգության ուժեղ համակարգը, որն ապահովում է տարածքային ամբողջականությունը, նույնպես մեծապես կնպաստի էներգամատակարարմանը, որը դարձել է Եվրոպայի ամենամեծ խնդիրը։ Ադրբեջանի ածխաջրածնային պաշարները և այլ երկրների էներգառեսուրսները, որոնք կարող են փոխանցվել մեր տարածքով, մեծ ներդրում կունենան ամբողջ Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար առաջիկա տասնամյակների ընթացքում»,- ասել է Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարը։  

Ադրբեջանը դիվանագիտական հարթակում շարունակում է հետևողականորեն օրինականություն կառուցել «Զանգեզուրի միջանցքի» պահանջի շուրջ՝ քննարկելով այն երկկողմ և բազմակողմ տարբեր հարթակներում ու ձևաչափերում։ Ընդ որում՝ Կենտրոնական Ասիայի երկրներում Ադրբեջանին կարծես թե հաջողվել է  հավանություն ստանալ կամ առնվազն միավորել կարծիքը «Զանգեզուրի միջանցքից» ակնկալվող օգուտների և առավելությունների մասին ավելի մեծ՝ այսպես կոչված «Միջին միջանցքի» համատեքստում։ Ըստ էության, «Միջին միջանցքը» թուրքական նախաձեռնություն է, որը հնարավորություն կտա Թուրքիային Կովկասի և Կասպից ծովի միջոցով կապվելու Միջին Ասիայի թյուրքալեզու երկրների հետ՝ հասնելով մինչև Չինաստան։

Ավելացնել նոր մեկնաբանություն