Ալիևի ռեժիմը շարունակում է անտեսել Արցախի դեմ ագրեսիայի մասնակիցներին
Արցախի դեմ 2020 թվականի 44-օրյա ագրեսիային մասնակցած ադրբեջանցի այսպես կոչված «վետերանները» շարունակում են դժգոհել իրենց սոցիալական պայմաններից, քանի որ անտեսված են Ալիևի ռեժիմի կողմից։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ռուսական «Инфотека-24» լրատվականը։
Բաքվում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ իր ընտանիքը սովամահ է լինում։ «Ալլահը վկա, մենք սովամահ ենք լինում, կինս հղի է, բանան է ուզում, չեմ կարողանում գնել: Երդվում եմ Ղուրանով, եթե իմ տանը երեք կարտոֆիլ գտնես, թքիր երեսիս»,- ասել է նա։
Վերջիններս դժգոհում են, որ Ալիևի բռնապետական ռեժիմը խաբել է իրենց և օգտագործել Արցախի դեմ պատերազմում, իսկ այժմ՝ թողել բախտի քմահաճույքին։
«Տեսեք, ես մի կոպեկ չունեմ, պարտքով գումար եմ վերցրել, որ հասնեմ Բաքու, ու փող եմ խնդրում։ Եթե ես ինքս ինձ սպանեմ, իմ ընտանիքը սովից կմահանա։ Գոնե հացի փող հավաքեմ մուրացկանությամբ»,- նշել է ագրեսիայի մասնակից Թաջեդդին Ջաֆարովը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում 44-օրյա պատերազմի մասնակիցները պարբերաբար դժգոհում են, որ իրենք անտեսված են երկրի իշխանությունների կողմից։
Ավելացնել նոր մեկնաբանություն