Submitted by detq-editor on
йсфофо

«Ղարաբաղում ապրող հայերը կա՛մ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն, կա՛մ ապրելու այլ տեղ գտնեն». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Հայաստանը, որը ժամանակին ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, այժմ պետք է ընդունի որ «Արցախն Ադրբեջան է»։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Ալիևը շեշտել է, որ Հայաստանը ցույց է տվել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա խաղաղության պայմանագիր ստորագրելու իր պատրաստակամությունը։ «Հայաստանը, որը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր՝ հիմնված Ալմա Աթայի հռչակագրի վրա, այժմ պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղն Ադրբեջան է»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ պնդել է, որ Արցախի հարցն Ադրբեջանի ներքին գործն է, և Բաքուն որևէ երկրի հետ իր ներքին գործերը չի քննարկելու։

Նա շեշտել է, որ Արցախում ապրող հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ իրենց համար ապրելու այլ վայր գտնեն․ «Այստեղ կա լիակատար ազատություն, առաջարկվում են ժողովրդավարական բոլոր հիմքերը։ Այս հարցը պետք է լուծվի մարդու իրավունքների հիման վրա»։

Հիշեցնենք՝ ադրբեջանցի «էկոակտիվիստները» արդեն 128 օր շարունակ փակ են պահում Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը։

Ավելացնել նոր մեկնաբանություն