Ալիևն ու Օլսոնը խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնին։ Ադրբեջանի նախագահի կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների շուրջ։ Ալիևը նշել է, որ «Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը և առաջարկել է 5 սկզբունք, որոնք հիմք են հանդիսանալու խաղաղության պայմանագրի համար»։
Օլսոնն իր հերթին ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը։ Այս համատեքստում հատկապես նշվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի դերը։
Ավելացնել նոր մեկնաբանություն