Submitted by detq-editor on
Թուրքիան տարածաշրջանում վարում է հավասարակշռված քաղաքականություն. Չավուշօղլու

Թուրքիան չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ առանձին երկրների սահմանած պատժամիջոցներին. Չավուշօղլու

Թուրքիան մտադիր չէ կատարել Ռուսաստանի դեմ մի շարք երկրների սահմանած պատժամիջոցները, սակայն պարտավոր կլինի միանալ սահմանափակող միջոցներին, եթե դրանք կիրառվեն ՄԱԿ-ի կողմից։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք ՆԱՏՕ-ի հինգ ուժեղագույն անդամներից ենք։ Բայց մենք պետք է առաջնահերթ պահենք սեփական երկրի շահերը։ Դե, մենք կմիանանք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին. ինչպե՞ս են Ալանիայից առևտրականները վաճառելու իրենց ապրանքները Ռուսաստանի Դաշնությունում: Այո, եթե ՄԱԿ-ը պատժամիջոցներ կիրառի, մենք պարտավոր կլինենք կատարել դրանք։ Բայց եթե մենք սկսենք ենթարկվել այս կամ այն ​​պետության սահմանած պատժամիջոցներին՝ անկախ նրանից՝ դրանք արդար են, թե ոչ, և հրաժարվենք մեր սկզբունքներից, ապա այդ պարագայում այլևս հաշվի չենք առնի մեր երկրի շահերը»,- ասել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն