Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանի բանակը համալրվել է 200 հեռահար ռազմավարական ԱԹՍ-ով

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի մարտական ստորաբաժանումները ստացել են երկրի պաշտպանական արդյունաբերության ներքին արտադրության ավելի քան 200 հեռահար ռազմավարական անօդաչու թռչող սարք։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Իրանի պաշտպանության նախարարության հետ համագործակցության արդյունքում մշակվել և արտադրվել է ավելի քան 200 հեռահար ռազմավարական ԱԹՍ։ Վերջիններս հանձնվել են Իրանի բանակի մարտական ​​ստորաբաժանումներին երկրի մի շարք շրջաններում անցկացված արարողությունների ժամանակ։

Արարողություններին ներկայացվել են ռազմավարական անօդաչու թռչող սարքերի տարբեր տարբերակներ, այդ թվում՝ «Ababil 5», «Ababil 4», «Arash», «Jet Karrar», «Shahrivar 10th», «Akhgar», «Switchblade, «Homa» և այլն։ Ներկայացված անօդաչու սարքերը կարող են խոցել շարժվող և անշարժ թիրախները։

Այս անօդաչու թռչող սարքերը համալրվել են հետախուզական, կառավարման և նավիգացիոն համակարգով, ինչպես նաև «օդ-օդ», «օդ-երկիր» հրթիռներով, հեռահար ռումբերով և հատուկ առաքելությունների համար էլեկտրոնային պատերազմի համակարգերով, փոփոխության է ենթարկվել դրանց շարժիչ համակարգը:

#Դետքի_հետագծով

Վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետությունը զգալի հաջողություններ է արձանագրել ժամանակակից սպառազինության արտադրության ոլորտում։ Այս տեսանկյունից չափազանց մեծ նշանակություն ունեն իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերը, որոնք, չնայած բազմաթիվ հերքումներին, բավականին հաջող կիրառվում են ռուս-ուկրաինական պատերազմում։

Կարծում ենք, որ Հայաստանը նույնպես պետք է քայլեր ձեռնարկի՝ իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու համար, որոնցով հնարավոր կլինի հավասարակշռել օդում ադրբեջանական ուժերի ունեցած առավելությունը։

Ավելացնել նոր մեկնաբանություն