Submitted by A.Gevorgyan on
ajsıfıogg

Ադրբեջանի կեղծ տեղեկատվական արշավի նպատակները

Ապրիլի 22-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկության համաձայն Շուշիի շրջանում ականի վրա պայթել է ադրբեջանական ռազմական բեռնատարը, երեք զինծառայող վիրավորվել է:

  Ադրբեջանական կողմը ականի տեղադրման համար մեղադրում է հայկական կողմին: Շարունակելով տարածել կեղծ տեղեկատվություն, նշվում է, որ սա սադրանք էր՝ կազմակերպված հայկական կողմից:

Այս մտացածին մեղադրանքը Ադրբեջանը փորձում է օգտագործել և Հայաստանին ևս մեկ անգամ  «ահաբեկիչ» որակել: Անհիմն մեղադրելով Հայաստանին՝ Ադրբեջանը նպատակ ունի դիմելու ռազմական գործողությունների, որի արդարացման համար հիմք կծառայեցնի այս միջադեպը:

 Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ տարածած ապատեղեկատվությանը. «Ադրբեջանի ՊՆ հերթական սադրիչ հայտարարությունն այն մասին, թե իբր ապրիլի 22-ին Շուշիի շրջանում ադրբեջանական բանակի ռազմական բեռնատար է պայթել հայկական կողմի հատուկ տեղադրած ականների վրա, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Այս հայտարարությանը նախորդել էր ապատեղեկատվություն պարունակող մեկ այլ հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում էր, թե իբր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ ռազմամթերք է տեղափոխվել»:

Ադրբեջանի կեղծ տեղեկատվական արշավի նպատակն է  հող նախապատրաստել  հնարավոր սադրանքների իրականացնելու համար:

Ավելացնել նոր մեկնաբանություն