Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է միջանցքում անցակետ դնելու մասին
Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է միջանցքում անցակետ դնելու մասին:
«Եռակողմ հայտարարության պարտավորությունների համաձայն, տվյալ լրացուցիչ միջոցառման շրջանակներում, որն անվտանգության երաշխիք է Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների փոխադրման համար, անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայ բնակիչների համար այս կետից Հայաստան և Ադրբեջան երկու ուղղություններով թափանցիկ և կարգավորված անցման համար։Հսկողության նշված մեխանիզմը իրականացվելու է ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի հետ փոխկապակցված։Ադրբեջանական կողմը հայտարարում է համագործակցության իր պատրաստակամության մասին՝ Հայաստանի հետ սահմանում թափանցիկ և անվտանգ ստուգիչ անցագրային ռեժիմի ապահովման նպատակով»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Արցախի տեղեկատվական շտաբն այսօր հայտնել էր, որ Ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում:
Ադրբեջանի արտգործնախարարությունն անդրադարձել է իր կողմից անցակետի տեղադրմանն ու Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը փակելուն։ Նշվում է, որ դրանք արվել են «անվտանգության նկատառումներից ելնելով»։
Ադրբեջանը բացահայտ իրականացնում է Հայաստանը նվաճելու իր որդեգրած քաղաքականությունը:
Ավելացնել նոր մեկնաբանություն