Submitted by D.Guyumjyan on
DETQ

Չավուշօղլուն կոշտ է արձագանքել Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն բավականին կոշտ է արձագանքել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին, որում վերջինս հերթական անգամ կիրառել էր «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Չավուշօղլուն գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Թուրքիայի արտգործնախարարը հերթական անգամ կրկնել է թուրքական քարոզչության անհիմն դրույթները։ Նա նշել է, թե իբր «պատմությունը չի կարելի վերաշարադրել քաղաքական հայտարարություններով»:

Չավուշօղլուն ԱՄՆ նախագահին անուղղակի կերպով անվանել է «քաղաքական շառլատան» և շետել՝ «որևէ մեկն իրավունք չունի դաս տալու թուրք ազգին»։

«Քաղաքական շառլատանները, որոնք փորձում են խեղաթյուրել պատմությունը, կրկին բեմ են բարձրացել։ Պատմությունը չի կարելի վերաշարադրել քաղաքական հայտարարություններով: Պատեհապաշտները, որոնք այս նույն վերաբերմունքն ունեն, կհիշվեն իրենց հետին մղումներով և կեղծավորությամբ: Որևէ մեկն իրավունք չունի դաս տալու մեծն թուրք ազգին։ Ոչ ոք և ոչ մի կազմակերպություն չի կարող Թուրքիային դաս տալ սեփական պատմության մասին»,- գրել է նա։

#Դետքի_հետագծով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նման կոշտ արձագանքի պատճառը միայն վերջինիս կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառումը չէ։ Նման կոշտ հռետորաբանությունը պայմանավորված է Թուրքիայում կայանալիք համապետական ընտրություններով, որոնցում, մի շարք փորձագետների համոզմամբ, ԱՄՆ-ն և Թուրքիայի արևմտյան դաշնակիցներն աջակցում են թուրքական ընդդիմությանը՝ ամեն կերպ ձգտելով ընտրությունների միջոցով երկրում իշխանափոխություն կատարել։

Ավելացնել նոր մեկնաբանություն