ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի անդրադարձը «հարաբերությունների լիարժեք կարգավորմանը»
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, որ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար Երևանը «պետք է կատարի ութ պայման»․
- դուրս բերի իր զինված ուժերը և անօրինական զինված կազմավորումներն Ադրբեջանի տարածքից,
- վերադարձնի Ադրբեջանի դեռևս օկուպացված սահմանամերձ 8 գյուղերը,
- դադարեցնի և ձեռնպահ մնա տարածքային պահանջներից, անօրինական գործողություններից և ապատեղեկատվությունից,
- վերջ դնի ականային ահաբեկչությանը,
- լույս սփռի հակամարտության ընթացքում անհետ կորած մի քանի հազար ադրբեջանցիների ճակատագրի վրա,
- փոխհատուցի Ադրբեջանին պատճառված վնասը,
- բարեխղճորեն բանակցի խաղաղության պայմանագրի կնքման համար,
- բանակցի 2 պետությունների միջև սահմանի սահմանազատման շուրջ:
Յաշար Ալիևը միշտ հանդես է գալիս հայտարարություններով, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Հայաստանին անհիմն մեղադրելու նրա քաղաքականությունը դրսևորվում է միջազգային բոլոր հարթակներում։
Ինչ վերաբերում է անցակետ տեղադրելուն, ադրբեջանական կողմը դա որպես անհրաժեշտություն է որակում։ Դեռ մարտի 5-ին, երբ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի ներթափանցման պատճառով սպանվել էր ոստիկանության 3 ծառայող, ադրբեջանական կողմը խոսում էր անցակետ տեղադրելու անհրաժեշտության մասին։ Ակնհայտ էր, որ նման սադրանքների միջոցով Ադրբեջանը փորձում էր հասնել իր նպատակին։
Ավելացնել նոր մեկնաբանություն