Submitted by D.Guyumjyan on
DETQ

«Fateh-2» և «Fateh-3» սուզանավերը կընդգրկվեն Իրանի բանակային նավատորմի կազմում

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատար Շարամ Իրանին հայտարարել է, որ իրանական «Fateh-2» և «Fateh-3» սուզանավերը մոտ ապագայում կընդգրկվեն բանակային նավատորմի կազմում: Ըստ «Դետք»-ի՝ պաշտոնյան այս մասին ասել է իրանական «Mehr» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։  

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի խոսքով՝ սուզանավերը կհամալրեն երկրի նավատորմը հյուսիսում և հարավում: Նա ընդգծել է, որ այս գործընթացը կարագացվի, քանի որ «Fateh-2» և «Fateh-3» սուզանավերն ավելի կամրապնդեն ռազմածովային ուժերի հեղինակությունը։

Իրանցի պաշտոնյան միևնույն ժամանակ անդրադարձել է սուզանավերի նոր բնութագրերին և հնարավորություններին։ Նա ընդգծել է, որ դրանք հագեցած են տեղական արտադրության երկակի նշանակության տորպեդներով՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ դրանց բոլոր արձակումները հաջող են ընթացել:

Ավելի վաղ Իրանին հայտնել էր, որ երկրի ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին պատկանող «Florida» ատոմային սուզանավին ստիպել են դուրս գալ ջրի մակերևույթ և փոխել ուղղությունը: Նրա խոսքով՝ ամերիկյան սուզանավին համապատասխան նախազգուշացում էր տրվել, քանի որ այն որոշ չափով մոտեցել էր Իրանի տարածքային ջրերին։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության կողմից լուրջ ուշադրություն է դարձվում նաև երկրի ջրային սահմանների անվտանգությանը։ Այս համատեքստում Իրանի ռազմածովային ուժերի նավատորմի կազմում «Fateh-2» և «Fateh-3» սուզանավերի ընդգրկումը չափազանց կարևոր նշանակություն ունի, քանի որ դրանք առավելագույնս կնպաստեն երկրի տարածքային ջրերի անվտանգությանը և ռազմածովային ուժերի մարտունակության բարձրացմանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն