Submitted by detq-editor on
Էրդողանի խոսնակը հորդորել է դադարեցնել Ուկրաինայում կռիվները

Էրդողանի խոսնակը հորդորել է դադարեցնել Ուկրաինայում կռիվները

«Ուկրաինայում արյունահեղությունը պետք է դադարեցվի, իսկ հետո խաղաղ բանակցություններ սկսվեն»,- այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի հայտարարության մեջ։

«Եկեք առավելագույն ջանքեր գործադրենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ Այս պատերազմի շարունակությունը և դրա շրջանակների ընդլայնումը սպառնում են վերածվել համաշխարհային աղետի։ Կարևոր է դադարեցնել պատերազմը և գերադասել դիվանագիտությունը»,- նշված է ուղերձում։

Քալընն ասել է, որ Թուրքիան և անձամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ են դերակատարում ունենալ այս հարցում։

«Պատերազմը շարունակելու փոխարեն եկեք կարգավորենք երեք-հինգ տարվա խաղաղ բանակցությունների տարբերակով։ Մենք կքննարկենք երկխոսությունն առաջ մղելու հնարավորությունները՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը»,- ​​հավելել է թուրք պաշտոնյան։

Ավելացնել նոր մեկնաբանություն