Ադրբեջանի ՌՕՈՒ անձնակազմը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու միջազգային զորավարժությունների
Ադրբեջանի ռազմաօդային ուժերը մասնակցելու են Թուրքիայի Քոնյա քաղաքում անցկացվող «Anatolian Eagle-2023» միջազգային զորավարժություններին։ Այս մասին, ըստ «Դետք»-ի, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ռազմաօդային ուժերի անձնակազմն ու ավիացիոն միջոցները մեկնել են Քոնյա՝ մասնակցելու «Anatolian Eagle-2023» միջազգային վարժանքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ զորավարժություններին, որոնք մեկնարկելու են մայիսի 2-ին և տևելու են մինչև մայիսի 23-ը, մասնակցելու են Ադրբեջանի ՌՕՈՒ անձնակազմի մի խումբ և «Սու-25» գրոհային ինքնաթիռներ, ինչպես նաև Պակիստանի, ԱՄԷ-ի, Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը։
Ավելացնել նոր մեկնաբանություն