Submitted by detq-editor on
Էրդողանի խոսնակը հորդորել է դադարեցնել Ուկրաինայում կռիվները

Էրդողանի խոսնակը հայտնել է հայ-թուրքական սահմանի բացման մասին

Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսել։  

Թուրքիայի նախագահ խոսնակը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ Հայաստանի տնտեսությունը կշահի։   

«Մենք սկսել ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Եկեք տարածաշրջանում խաղաղության և կայունության միջավայր կառուցենք։ Սա Հայաստանին նաև տնտեսապես շունչ կտա»,- ասել է նա։

Հատկանշական է, որ Էրդողանի խոսնակը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերությունների և առաջիկայում կայանալիք Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի համատեքստում։

Ավելացնել նոր մեկնաբանություն