Կամրջի վրա ադրբեջանական անցակետի մոտ նկարահանված տեսանյութի մասին
Կամրջի վրա ադրբեջանական անցակետի մոտ նկարահանված բեմադրությունը տեղի է ունեցել հետևյալ կերպ. «Շուշիի շրջանի մի քանի գյուղացիներ՝ հիմնականում Հինշեն, Մեծշեն գյուղերից, պայմանավորվել են ռուս խաղաղապահների շարքային կամ ցածր սպայական կազմի հետ, ամենայն հավանականությամբ փող են տվել, սրանք օգնել են, որ գնան Գորիս։ Վերադարձին նույն այդ շարքային զինվորական խաղաղապահները այլևս տեր չեն կանգնել հայ գյուղացիներին, և նրանց դիմավորել են ադրբեջանցիները։ Իսկ գիտե՞ք, թե ինչու ռուսները չեն օգնել հայ գյուղացիներին, քանի որ եղել է անօրինական ու թաքուն գործարք, մարդիկ առանց գրանցվելու գնացել են Գորիս, ինչի համար ռուս խաղաղապահները կարող էին պատասխանատվության ենթարկվել իրենց հրամանատարության կողմից։ Դրա հետևանքով մի քանի հայերի պատճառով և մասնակցությամբ Ադրբեջանի ձեռքին են հայտնվել հսկայական ազդեցության քարոզչական միջոցներ»։
Նաիրի Հոխիկյանի տելեգրամյան ալիքից
Ավելացնել նոր մեկնաբանություն