Submitted by A.Gevorgyan on
rashad nabıyev

Միջանցքի նշանակությունը մեծացել է միայն հակամարտության պատճառով․ ադրբեջանցի նախարար

«Մեծ եվրասիական աշխարհաքաղաքականության ձևավորումը. անցյալից դեպի ներկա և ապագա» միջազգային համաժողովին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» է անդրադարձել Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։

««Զանգեզուրի միջանցքը» «Միջին միջանցքի» բաղկացուցիչ մասն է։ Եվրոպացի գործընկերները լավ գիտեն, որ «Միջին միջանցքն» օգտագործվում է ոչ միայն ճգնաժամերի համար։ Վերջին 10 տարում մեզ չի հաջողվել երկրներին համոզել, որ միջանցքը շատ կարևոր է։ Ցավոք, այդ միջանցքի նշանակությունը մեծացել է միայն հակամարտության պատճառով»,- նշել է ադրբեջանցի նախարարը։  

Ավելացնել նոր մեկնաբանություն