Submitted by detq-admin on
319237820_3269335953289232_4695559654096072723_n

Անկարան, Բաքուն և Թբիլիսին կքննարկեն պաշտպանական ոլորտում համագործակցության հարցեր

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այսօր Թուրքիայի Կայսերի քաղաքում (պատմական Կեսարիա) եռակողմ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ սա Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների 9-րդ եռակողմ հանդիպումն է։ Երկու օրվա ընթացքում Հուլուսի Աքարը երկկողմ հանդիպումներ կունենա Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։

Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը պարբերաբար քայլեր են ձեռնարկում իրենց եռակողմ համագործակցությունն ամրապնդելու համար։ Այս իրավիճակում Հայաստանից նույնպես պահանջվում են զգոնություն և կոնկրետ քայլեր սեփական պաշտպանունակությունը բարձրացնելու համար։

Ավելացնել նոր մեկնաբանություն