Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է «S-400»-ներ ուղարկել Ուկրաինա, իսկ իրենք մերժել են այդ առաջարկը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն «Habertürk»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է «S-400»-ներ ուղարկել Ուկրաինա, բայց իրենք մերժել են այդ առաջարկը։
««S-400-ի վերաբերյալ մի քանի առաջարկ է եղել ԱՄՆ-ից։ Մեզ ասացին, որ իրենց վերահսկողություն տրամադրենք։ Սա առաջարկ է, որն անդրադառնում է մեր անկախությանը։ Այդ դեպքում որտե՞ղ է մեր անկախությունը»,- ասել է նա:
Արտգործնախարար Չավուշօղլուն խոսել է «F-35»-ի և «S-400»-ի գործընթացի մասին։ «F-35» նախագծի մասին հարցին թուրք նախարարը պատասխանել է. «Մենք չենք ասում՝ եկեք վերադառնանք «F-35»-ին հենց հիմա, մենք ասում ենք՝ տվեք մեզ մեր գումարը, քանի որ մենք արտադրում ենք մեր ազգային մարտական ինքնաթիռները»։
Չավուշօղլուն նշել է, որ իրենք ցանկանում են գնել «F-16», և չնայած բոլոր բանակցություններին՝ ԱՄՆ պետդեպարտամենտը պաշտոնական ծանուցում չի ուղարկել Կոնգրեսին։
Ավելացնել նոր մեկնաբանություն