Submitted by detq-admin on
319278095_5669825309765646_1771085767847825155_n

Իրանը մինչև գարուն երկու արբանյակ կարձակի. Իրանի կապի նախարար

Իրանի Իսլամական Հանրապետությունը մինչև գարուն տիեզերք կարձակի առնվազն երկու արբանյակ։ Ինչպես հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը։

Վերջինս հայտնել է, որ իրանական արբանյակները կարձակվեն մինչև իրանական 1401 թվականի ավարտը, որը համապատասխանում է 2023 թվականի մարտի 21-ին։

Իրանի կապի նախարարը հայտնել է, որ «Նահիդ 1» և «Նահիդ 2» արբանյակները պատրաստվում են արձակման։ Նա հավելել է, որ բացի դրանից՝ Իրանը նախատեսում է տիեզերք արձակել այլ արբանյակներ:

Նահիդ շարքի արբանյակները հեռահաղորդակցության արբանյակներ են, որոնք կառուցվել են Իրանի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի կողմից: «Նահիդ-1» արբանյակը ներկայացվել է 2017 թվականի փետրվարին՝ տիեզերական տեխնոլոգիաների օրվա արարողության ժամանակ։

Հատկանշական է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հստակ քայլեր է ձեռնարկում բոլոր ուղղություններով երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ Իրանի պաշտպանունակությունը բխում է նաև Հայաստանի շահերից՝ հաշվի առնելով այդ երկրի դիրքորոշումը թուրք-ադրբեջանական նկրտումների հարցում։

Ավելացնել նոր մեկնաբանություն