Submitted by detq-editor on
Ադրբեջանա-թուրքական հարաբերությունները հաջողությամբ շարունակվում են․ Հասանով

Ադրբեջանա-թուրքական հարաբերությունները հաջողությամբ շարունակվում են․ Հասանով

Մայիսի 11-ին Քոնյա քաղաքում ընթացող «Անատոլիական արծիվ-2023» միջազգային մարտավարական թռիչքային վարժանքների շրջանակում անցկացվել է Բարձր մակարդակի դիտորդի օրը։

Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով Քոնյայում գտնվող  Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թաիրովը ժամանել են Քոնյա քաղաք՝ մասնակցելու Բարձր մակարդակի դիտորդի օրվան։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Հասանովը և այլ հյուրեր ցուցահանդեսի ընթացքում հանդիպել են ASELSAN և «Tubitak» ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացել ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ներկայացված նմուշներին։

Հասանովը նշել է, որ ադրբեջանա-թուրքական համագործակցությունը հաջողությամբ շարունակվում է երկու պետությունների առաջնորդների ղեկավարությամբ։ Այդ  հարաբերությունները հիմնված են ռազմավարական գործընկերության վրա, և որպես դրա բաղկացուցիչ մաս՝ հետևողական միջոցառումներ են իրականացվում բանակաշինության ոլորտում։

Հասանովն ընդգծել է, որ Քոնյա քաղաքում անցկացված «Անատոլիական արծիվ-2023» մարտավարական թռիչքային վարժանքները և Կարսում անցկացված «Հեյդար Ալիև-2023» զորավարժությունները ծառայում են զինվորականների գիտելիքների և հմտությունների հետագա կատարելագործմանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն