Submitted by detq-admin on
Ղրղզստանի և Տաջիկստանի միջև ռազմական դրությունը

Ղրղզստանի և Տաջիկստանի միջև ռազմական դրությունը

Ղրղզստանի և Տաջիկստանի միջև ռազմական դրությունը

Ղրղզստան-Տաջիկստան սահմանին իրավիճակը կարգավորվում է։ Այս մասին հայտարարել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:

2022 թվականը երկու երկրների հարաբերություններում բավականին բարդ ժամանակաշրջան է եղել։

«Սեպտեմբերի իրադարձություններից հետո մենք շատ երկար փակ բանակցություններ վարեցինք։ Հիմա իրավիճակը մի փոքր կարգավորվում է։ Տաջիկստանի և մեր կողմից կա փոխըմբռնում, որ ամեն դեպքում պետք է ավարտենք սահմանային բանակցությունները: Ամենակարևորը սահմանային գոտում խաղաղություն հաստատելն է, ինչի մասին օրերս հեռախոսով խոսել են նախագահներ Սադիր Ջապարովն ու Էմոմալի Ռահմոնը»,- նշել է Կուլուբաևը։

#Դետքի_հետագծով

Հիշեցնենք, որ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը սրվել էր սեպտեմբերի 14-ին։ Ղրղզական կողմի տվյալներով՝ տաջիկ սահմանապահները մտել են Ղրղզստանի Բատկեն շրջանի Բուլակ-Բաշի շրջանի սահմանային գոտի և գրավել մարտական դիրքեր։ Տարածքը լքելու պահանջին ի պատասխան՝ Տաջիկստանի սահմանապահները կրակ են բացել, որից հետո փոխհրաձգություն է սկսվել։

Ավելացնել նոր մեկնաբանություն