Submitted by A.Gevorgyan on
asee

Ադրբեջանը շարունակում է բացահայտ սատարել Էրդողանին

Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններում Ադրբեջանից քվեարկած թուրք ընտրողների մեծ մասը պաշտպանել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

APA-ն հայտնում է, որ այս մասին տեղեկություն է հրապարակել «Անադոլուն»՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։

Հաղորդվել է, որ Ադրբեջանում 15 տեղամասերում անցկացված ընտրություններում ընտրողների 49․42 տոկոսը (3642 ձայն) քվեարկել է Հանրապետական ​​միության թեկնածու, ԱԶԿ կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին, 41․92 տոկոսը (2768 ձայն)՝ Ժողովրդական միության թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին։

Չնայած Ադրբեջանը փորձում էր չեզոք դիրք գրավել Թուրքիայում ընտրությունների ֆոնին, սակայն ակնհայտ էր աջակցությունն Էրդողանի հաղթանակի նկատմամբ։ Ընտրությունների ավարտից հետո էլ Ադրբեջանի նախագահը զանգահարել է Էրդողանին՝ ցույց տալու, որ Թուրքիայի կողքին է։

Վերջերս Թուրքիայի ընդդիմության թեկնածու Քըլըչդարօղլուի ներկայացրած Թուրքիա-Չինաստան ճանապարհի քարտեզը մեծ աղմուկ էր բարձրացրել  Ադրբեջանում, քանի որ քարտեզում անցնող ճանապարհը շրջանցում էր Ադրբեջանը և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Եվ սա լավ առիթ էր Ադրբեջանի համար, որպեսզի մեղադրեր Քըլըչդարօղլուին՝ նշելով, որ վերջինս անտեսում է Ադրբեջանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն