Submitted by detq-editor on
azseusgd

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցության մեջ մեղադրվող երկու անձի

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է Ադրբեջանի երկու քաղաքացիների ձերբակալության մասին, որոնք մեղադրվում են Հայաստանի հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ:

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ադրբեջանում ձերբակալվել և քրեական պատասխանատվության է ենթարկվել 1980 թվականին ծնված Ռաշադ Ահմեդովը, որը կասկածվում է պետական դավաճանության և Ադրբեջանում ահաբեկչական սադրիչ գործողություններ ծրագրելու մեջ։ Նա բնակություն է հաստատել երրորդ երկրի տարածքում՝ կատարելով Հայաստանի հատուկ ծառայությունների հանձնարարությունները»,- ասված է հաղորդագրությունում։ 

Նշվում է, որ Ռաշադ Ահմեդովը կատարել է Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից տրված առաջադրանքները՝ ի վնաս Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական ​​անվտանգության և պաշտպանունակության՝ ֆինանսական շահի դիմաց գաղտնի համագործակցությամբ։

Ըստ հաղորդագրության՝ Հայաստանի հատուկ ծառայությունների առաջադրանքները կատարելու համար Ահմեդովը ներգրավել է 1991 թվականին ծնված Ռովշան Ամիրովին և մի շարք այլ անձանց, որոնք էթնիկ և կրոնական հողի վրա Ադրբեջանի հանդեպ թշնամանքի բացահայտ կոչեր պարունակող տեսանյութեր են պատրաստել և դրանք տարածել «Youtube»-ում։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն