Submitted by detq-editor on
Հունաստանը Թուրքիայի հետ պատերազմի շեմին է, և դա ամենևին էլ կատակ չէ․ Հունաստանի ԱԳ նախարար

Հունաստանը Թուրքիայի հետ պատերազմի շեմին է, և դա ամենևին էլ կատակ չէ․ Հունաստանի ԱԳ նախարար

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը խոսել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ ունեցած քննարկման մասին, որը տեղի է ունեցել երկու տարի առաջ։ Դենդիասը քննարկումը որակել է որպես «սարսափելի»։

«Մենք Անկարայում քննարկում ունեցանք։ Մթնոլորտը սարսափելի էր, երբ նրան ստիպեցին նստել կողքիս սեղանի շուրջը, առաջին 20 րոպեն սառած նայել ենք միմյանց, ոչ ոք չի խոսել։ Բայց մենք վիճեցինք մի անհանդուրժելի բանի շուրջ․ երբ լսում ես մեղադրանքներ, որոնք լիովին հակասում են միջազգային իրավունքին, վեճն անխուսափելի է»,- հայտնել է Դենդիասը։

Անդրադառնալով Հունաստանի և Թուրքիայի հարաբերություններին՝ նա նշել է. «Մենք դժվար ժամանակներ ենք ունեցել: Հունաստանն ու Թուրքիան ընդհանուր շահեր ունեն: Եթե Թուրքիան հասկանա, որ իր շահերից է բխում Հունաստանի հետ հակամարտության կարգավորումը, մենք կարող ենք լուծում գտնել։ Բայց ոչ թե կայսերական, հետամնաց Թուրքիան այդ մասին պետք է հասկանա, այլ եվրոպական, ժողովրդավարական, հարուստ Թուրքիան»:

Հունաստանի արտգործնախարարը հավելել է. «Մենք Թուրքիայի հետ պատերազմի շեմին ենք: Եվ սա կատակ չէ»:

Ավելացնել նոր մեկնաբանություն