Submitted by A.Gevorgyan on
turkiye

Թուրքիայի իշխանությունների անդրադարձն ընտրությունների առաջին և երկրորդ փուլերին

«Թուրքական ժողովրդավարությունը հաղթել է մայիսի 14-ի ընտրություններում, հիմա ճիշտ ժամանակն է պսակելու այն հաղթանակը, որը մենք ունեցանք մայիսի 14-ին: Մենք կաշխատենք դրա վրա: Մենք հավատում ենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհաղթի երկրորդ փուլում»,- այս մասին մայիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, որն Անթալիայից պատգամավոր է ընտրվել խորհրդարանական ընտրություններում։

«Խորհրդարանական ընտրությունների ավարտը Հանրապետական ​​միության հաղթանակով և նախագահական ընտրություններում ձայների լուրջ տարբերությունը խաթարել են  Ժողովրդահանրապետական ​​կուսակցության նախագահի և նրա թիմի կայունությունը»,- այս մասին «Թվիթերում» գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էրդողանը հավելել է, որ իրենք երկրաշարժից տուժած իրենց եղբայրներին մենակ չեն թողնելու, նրանց հետ են լինելու։

Էրդողանի խոսնակի հայտարարություններին ընտրությունների վերաբերյալ  կարող եք կարդալ այստեղ։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին կայացած ընտրություններում նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների 50%-ից ավելին, քվեարկության երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 28-ին։

Առաջին փուլում Էրդողանը ստացել է ձայների 49․51 տոկոսը, իսկ ընդդիմության թեկնածուն՝ 44․88 տոկոսը։ Խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ 600 մանդատից ստանալով 266-ը։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն