Ադրբեջանական բանակում ՆԱՏՕ-ի մասնագետների հետ հանդիպում է կայացել
ՆԱՏՕ-ի «Օպերատիվ կարողությունների հայեցակարգի» (OCC) ծրագրի շրջանակում կայացել է Ադրբեջանի բանակի X գումարտակի և հետախուզական ստորաբաժանման «ՆԱՏՕ-ի (NEL-2) զորավարժությունների վերագնահատում 2-րդ մակարդակի» խորհրդատվական հանդիպումը։
Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, դաշինքի տարբեր շտաբների օտարերկրյա փորձագետների մասնակցությամբ հանդիպմանը մասնակիցներին բացատրվել է NEL-2 զորավարժությունների ծրագրման և նախապատրաստման կարգը։
Նշվում է, որ հանդիպման հիմնական նպատակն է ստուգել ադրբեջանական ստորաբաժանումների մարտական պատրաստության գործողությունները, մատակարարումների և սարքավորումների համապատասխանությունը ՆԱՏՕ-ի չափանիշներին, ինչպես նաև հստակեցնել և հաստատել այդ նպատակով կազմված գնահատման հարցերը:
Ավելացնել նոր մեկնաբանություն