Թուրքիան չի միացել Ուկրաինայի կրած վնասի հաշվման և դրա փոխհատուցման բանաձևին՝ ընդդեմ Ռուսաստանի
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովին մասնակցել են ավելի քան չորս տասնյակ երկրների առաջնորդներ և պատվիրակությունների ղեկավարներ։
Գագաթնաժողովին քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ։
Հայաստանի վարչապետը վերահաստատել է՝ Երևանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Օրակարգային հարցերից է եղել ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինայի կրած վնասի հաշվման և Ռուսաստանի կողմից վնասի փոխհատուցման բանաձև է մշակվել՝ ընդդեմ Ռուսաստանի, որին սակայն Թուրքիան չի միացել։
Գագաթնաժողովի մասնակից 46 երկրներից միայն 5-ը չեն ստորագրել մեխանիզմը ենթադրող փաստաթուղթը։ Թուրքիայից այս բանաձևին միանալ-չմիանալու մասին, սակայն, պաշտոնական հայտարարություն չի տարածվել։
Ավելացնել նոր մեկնաբանություն