Submitted by detq-editor on
Ադրբեջանական բանակում ավարտվել  է զենքի և տեխնիկայի շահագործման ամառային ռեժիմ տեղափոխելու գործընթացը

Ադրբեջանական բանակում ավարտվել է զենքի և տեխնիկայի շահագործման ամառային ռեժիմ տեղափոխելու գործընթացը

2023 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակի բոլոր տիպի զորքերում, զորամասերում և ստորաբաժանումներում սպառազինությունը, ռազմական և հատուկ տեխնիկան անցել են գործողության ամառային ռեժիմի։

Պլանի համաձայն՝ ամռանը սպառազինության և տեխնիկայի անխափան և կայուն շահագործումն ապահովելու նպատակով զորամասերում գործող տեխնիկական սպասարկման կետերը կատարել են տեխնիկայի սեզոնային սպասարկում՝ հաշվի առնելով կլիմայական պայմանների առանձնահատկությունները։ «Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը։

Ըստ ադրբեջանական ՊՆ-ի՝ սպառազինության և տեխնիկայի ամառային գործողության ռեժիմին անցնելու կապակցությամբ իրականացվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ ստորաբաժանումների մարտունակությունն էլ ավելի բարձրացնելու և մարտունակության բարձր մակարդակը պահպանելու համար։

Ավելացնել նոր մեկնաբանություն