Submitted by detq-editor on
Ադրբեջանն Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվիրակությանը դիմել է կոչով՝ Հայաստանի «օգտին» չաշխատելու համար

Ադրբեջանն Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվիրակությանը դիմել է կոչով՝ Հայաստանի «օգտին» չաշխատելու համար

Մայիսի 21-ին Ժնևում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում տեղի է ունեցել Առողջապահության համաշխարհային 76-րդ վեհաժողովի բացման արարողությունը։

Վեհաժողովում Ադրբեջանը ներկայացնում է առողջապահության նախարար Թեյմուր Մուսաևի գլխավորած պատվիրակությունը։

Վեհաժողովի շրջանակում հանդիպում է կայացել ԱՀԿ եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլուգենի և ադրբեջանական պատվիրակության միջև։

Ադրբեջանական կողմն իր դժգոհությունն է հայտնել ԱՀԿ ներկայացուցիչների այն հայտարարությունների առնչությամբ, որոնք ուղղված են եղել Հայաստանի պատվիրակության անդամներին։

«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքների վերաբերյալ ԱՀԿ պաշտոնյայի կողմից կեղծ, կողմնակալ և ոչ պարտադիր հայտարարությունների առնչությամբ մեր մտահոգությունն ենք հայտնում»,- ասել է Մուսաևը։

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները Հայաստանի առողջապահության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հայտնել էին, որ խստորեն դատապարտում են Լաչինի միջանցքում և Հայաստանի սահմանին տեղի ունեցող գործողությունները:

ԱՀԿ պատվիրակությունը նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանը նաև նշել է, որ պատրաստ է օգտագործել դիվանագիտական բոլոր լծակները՝ նմանատիպ գործողությունները դատապարտելու համար:

Ավելացնել նոր մեկնաբանություն