Հայ-ադրբեջանական անկլավային քաղաքականությունը. սեփական տարածքը՝ սեփական տարածքների դիմաց

Հայ-ադրբեջանական անկլավային քաղաքականությունը. սեփական տարածքը՝ սեփական տարածքների դիմաց

Հեղինակ
Վարդուհի Զաքարյան

Ադրբեջանական երեք էքսկլավների ձևավորման պատմությունը ցույց է տալիս, որ դրանց տարածքները ժամանակին Հայաստանի առաջին Հանրապետության, ապա և Խորհրդային Հայաստանի կազմում են եղել ու Հայաստանից արհեստականորեն անջատվել են Խորհրդային Ադրբեջանի հակահայկական տարածքային հավակնությունների բավարարման արդյունքում:

Այսօր արդեն ստեղծված իրավիճակում պարբերաբար քննարկվում է անկլավների հանձնման կամ փոխանակման թեման: Դժվար է միանշանակ պնդել՝ արդյո՞ք ստույգ է Արծվաշենի հնարավոր լուռ «փոխանակության» տարբերակը, սակայն նշենք, որ ցանկացած պարագայում հայկական կողմի համար տվյալ գործընթացը բացահայտ զիջում է կամ, այլ կերպ ասած,  ստացվում է «սեփական տարածքը՝ սեփական տարածքների դիմաց» տարբերակը:

Արծվաշենի տարածքը, ինչպես ցույց է տալիս «Google»-ի քարտեզի միջոցով արված չափումը 38,1 քառ կմ է, իսկ ադրբեջանական էքսկլավների ընդհանուր մակերեսը 44,2 քառ կմ է՝ Արծվաշենի տարածքից 6,1 քառ կմ-ով կամ 16 %-ով ավելի մեծ։ Նման պարագայում տրամաբանական չէ, նույնիսկ սխալ է երկու թվերը «գրեթե հավասար» համարելը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author