Հայ-ադրբեջանական անկլավային քաղաքականությունը. սեփական տարածքը՝ սեփական տարածքների դիմաց
Ադրբեջանական երեք էքսկլավների ձևավորման պատմությունը ցույց է տալիս, որ դրանց տարածքները ժամանակին Հայաստանի առաջին Հանրապետության, ապա և Խորհրդային Հայաստանի կազմում են եղել ու Հայաստանից արհեստականորեն անջատվել են Խորհրդային Ադրբեջանի հակահայկական տարածքային հավակնությունների բավարարման արդյունքում:
Այսօր արդեն ստեղծված իրավիճակում պարբերաբար քննարկվում է անկլավների հանձնման կամ փոխանակման թեման: Դժվար է միանշանակ պնդել՝ արդյո՞ք ստույգ է Արծվաշենի հնարավոր լուռ «փոխանակության» տարբերակը, սակայն նշենք, որ ցանկացած պարագայում հայկական կողմի համար տվյալ գործընթացը բացահայտ զիջում է կամ, այլ կերպ ասած, ստացվում է «սեփական տարածքը՝ սեփական տարածքների դիմաց» տարբերակը:
Արծվաշենի տարածքը, ինչպես ցույց է տալիս «Google»-ի քարտեզի միջոցով արված չափումը 38,1 քառ․ կմ է, իսկ ադրբեջանական էքսկլավների ընդհանուր մակերեսը 44,2 քառ․ կմ է՝ Արծվաշենի տարածքից 6,1 քառ․ կմ-ով կամ 16 %-ով ավելի մեծ։ Նման պարագայում տրամաբանական չէ, նույնիսկ սխալ է երկու թվերը «գրեթե հավասար» համարելը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Add new comment