Submitted by detq-editor on
Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթներ են սպասվում

Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթներ են սպասվում

Եվրամիության արտաքին գործերի նախարարները  որոշում կընդունեն Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ: Այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Բրյուսելում Արտաքին գործերի խորհուրդը կհաստատի Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ՝ կապված մարդու իրավունքների խախտումների հետ: Օրերս այնտեղ ևս երեք մարդ է մահապատժի ենթարկվել: Մենք կընդունենք պատժամիջոցների այս նոր փաթեթը»,- նշել է Բորելը:

Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին է հայտնել նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը՝ ժամանելով Եվրամիության իր պաշտոնակիցների հետ հանդիպմանը։

«Օրակարգում է պատժամիջոցների ութերորդ փաթեթը, որի վերաբերյալ մենք որոշում կկայացնենք՝ հաշվի առնելով մարդու իրավունքների խախտումները, որոնք այնտեղ տեղի են ունենում: Նախ պատժամիջոցների ցուցակում կներառվեն նոր անձինք, առաջին հերթին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, որոնք պատասխանատվություն են կրում այդ խախտումների համար»,- հայտնել է Բերբոքը։

Ավելացնել նոր մեկնաբանություն