«Դամասկոսը չի կարող կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, որը մեծ տարածքներ է գրավել Սիրիայում». Սիրիայի ԱԳՆ
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման անհնարինության մասին հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդատը։
Իր երկրի՝ Արաբական լիգա վերադառնալուց հետո ռուսական մամուլին տված հարցազրույցում Սիրիայի արտգործնախարարը կրկնել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման անհնարին թվալու մասին պնդումը։
Միքդատը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր հանդիպումը պայմանավորված է միայն «Սիրիայի հյուսիսից Թուրքիայի ամբողջական դուրսբերմամբ»։
Դամասկոսում ռուսական «Russia Today» (RT) պաշտոնական լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում Միքդատն ասել է. «Դամասկոսը չի կարող կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, որը մեծ տարածքներ է գրավել Սիրիայում»:
Ի պատասխան Սիրիայի նախագահ Ասադի՝ «Թուրքիան պետք է զորքերը դուրս բերի Սիրիայից» ուղերձին՝ Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է. «Մենք այդպես չենք կարծում, քանի որ ահաբեկչական սպառնալիքը շարունակվում է»։
Ավելացնել նոր մեկնաբանություն