Submitted by A.Gevorgyan on
turkiye

Հայաստանը միտումնավոր սադրանքների է դիմում իրավիճակը սրելու համար․ Քերիմ Վելիև

«Հայաստանը միտումնավոր սադրանքներ է անում իրավիճակը սրելու համար, և ամեն անգամ արժանի պատասխան է ստանում»,- այս մասին ասել է ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը Պակիստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Պակիստանի հրամանատարի հետ հանդիպման ժամանակ։ Պակիստանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Ասիմ Մունիրի հետ խոսելով  սահմանին հայկական զինուժի «սադրանքների մասին՝ նա նշել է, որ Հայաստանը դա անում է միտումնավոր՝ իրավիճակը սրելու նպատակով և ամեն անգամ ստանում արժանի պատասխան։ 

Ադրբեջանը, անհիմն մեղադրելով Հայաստանին, մշտապես փորձում է դիմել տարբեր սադրանքների. նմանատիպ հայտարարությունները փաստում են այդ մասին։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն