Submitted by A.Gevorgyan on
rytuiuj

Քերիմ Վելիևը Պակիստանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է համատեղ զորավարժությունների հարցը

Պակիստանում պաշտոնական այցով գտնվող Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը հանդիպել է Պակիստանի դաշնային պաշտպանության նախարար Ասիֆ Մուհամեդ Հավաջայի հետ։

Պակիստանի պաշտպանության նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Պակիստանի միջև ռազմական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Պակիստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և առանձնահատուկ նշանակություն տալիս Ադրբեջանի հետ ռազմական հարաբերությունների ընդլայնմանը։ Քննարկվել է ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում երկկողմ համագործակցությունը: 

«Իրավիճակը և նոր մարտահրավերները տարածաշրջաններում, որտեղ գտնվում են Պակիստանը և Ադրբեջանը, պահանջում են մեր երկրների (Պակիստան և Ադրբեջան - խմբ.) ռազմական համագործակցության ամրապնդումը»,- նշել է Ա․Հավաջան։ 

Կողմերը քննարկել են համատեղ զորավարժություններ անցկացնելու հարցը, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը, Ադրբեջանի և Պակիստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հետագա ընդլայնման կարևորությունը։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանի և Պակիստանի հարաբերությունները ռազմական դրսևորումներ են ունեցել նաև Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին։ Պակիստանը միշտ նշել է երկու երկրների ռազմական ոլորտի հարաբերությունների կարևորությունը, և փաստ է, որ այսուհետ ևս Ադրբեջանի կողքին է լինելու։

Ավելացնել նոր մեկնաբանություն