Submitted by A.Gevorgyan on
tuyrkiye

Ադրբեջանը ոչ մի միջանցք չի փակել, Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհը բաց է. Ալիև

«Ադրբեջանը ոչ մի միջանցք չի փակել։ Ինչ վերաբերում է  Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհին, ապա այն բաց է»,- այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ։

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ինչպես գիտեք, ստեղծվել է միջազգային բոլոր նորմերին համապատասխան անցակետ։ Այս անցակետը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի դիրքից 20 մետր հեռավորության վրա։ Այսօր այդ անցակետով անցնում են ազգությամբ հայ և ադրբեջանցի քաղաքացիներ, ինչպես նաև շտապ օգնության մեքենաներ Ստեփանակերտ քաղաքից։ Իմ կարծիքով՝ պետք չէ հարթակն օգտագործել անհիմն մեղադրանքների համար։ Ինչ վերաբերում է նշածս «Զանգեզուրի միջանցքին», եթե ուշադիր լսեք իմ ելույթը, ասվում է, որ Ադրբեջանը նախաձեռնել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը»,- նշել է Բաքվի բռնապետը։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանի նախագահը հերքում է այն փաստը, որ դեկտեմբերից փակ է Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհը, որը հանգեցրել է Արցախի բնակչության համար հումանիտար ճգնաժամի։ Ալիևը պնդում է, որ ճանապարհը բաց է, սակայն փաստ է, որ հումանիտար ճգնաժամը ճանապարհի փակ լինելու արդյունքում է առաջացել։

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցք» տերմինին, պետք է փաստել, որ դա Ադրբեջանի կողմից մտացածին տերմին է։

Ավելացնել նոր մեկնաբանություն