Submitted by D.Guyumjyan on
DETQ

Ադրբեջանն Իսրայելին թույլ չի տա իր տարածքից հարձակվել Իրանի վրա. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար

Ադրբեջանի փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը հայտարարել է, որ իր երկիրը թույլ չի տա Իսրայելին Ադրբեջանի տարածքն օգտագործել Իրանի վրա հարձակվելու համար։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Ռզաևն ասել է իսրայելական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Ռզաևը շեշտել է, որ ներկայումս իրանա-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են շատ ցածր մակարդակի վրա։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ադրբեջանը չի միջամտում այլ երկրների հակամարտություններին։

«Իրանի հետ մեր հարաբերությունները, ցավոք, գտնվում են շատ ցածր մակարդակի վրա։ Որպես աշխարհիկ պետություն՝ մենք կտրականապես դեմ ենք միջազգային հարաբերություններում կրոնական մոլեռանդության ներդրմանը»,- ասել է նա։

Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է, որ Ադրբեջանն ակտիվորեն մասնակցել է Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների վերականգնման գործընթացին։ Նա ասել է, որ երկու երկրներն էլ Ադրբեջանի վաղեմի բարեկամներն են, և երբ նրանց միջև տարաձայնություններ կային, Ադրբեջանն ամեն ինչ անում էր կողմերին հաշտեցնելու համար։

 

#Դետքի_հետագծով

Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունների խորացումն առաջացնում է Իրանի դժգոհությունը, քանի որ երկիրը մտահոգություն ունի, որ Ադրբեջանի տարածքը կարող է իր դեմ որպես պլացդարմ օգտագործվել։ Միևնույն ժամանակ սա Ադրբեջանի փոխարտգործնախարարի կողմից չափազանց կարևոր հայտարարություն էր, որը փաստում է, որ այդ երկիրը ձգտում է կարգավորել Իրանի հետ լարված հարաբերությունները։

Ավելացնել նոր մեկնաբանություն