Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է Էրդողանին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում վերընտրվելու կապակցությամբ: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Ռայիսին նախագահական ընտրություններում Էրդողանի հաղթանակը համարել է նրա նկատմամբ թուրք ժողովրդի ունեցած շարունակական արժեքավոր վստահության ցուցանիշ։
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որոնցում հաղթանակ տարավ Թուրքիան 2003 թվականից ղեկավարող Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ստանալով ձայների 52.16%-ը։ Էրդողանի մրցակից, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ստացավ ձայների 47.84%-ը։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի միջև առկա են բարիդրացիական հարաբերություններ, և Էբրահիմ Ռայիսիի շնորհավորանքը համահունչ է այս տրամաբանությանը։ Միևնույն ժամանակ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր, որոնք նպաստում են պետությունների միջև համագործակցության ծավալմանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն