«Էկոակտիվիստները» իրենց գումարներն են պահանջում Իլհամ Ալիևից. «Инфотека24»
Ադրբեջանական սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է պետական ֆինանսավորմամբ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բողոքի ակցիան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի մոտ։ Հաղորդում է «Ինֆոտեկա24»-ը:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ ցուցարարները բողոքում են իրենց ֆինանսավորման կրճատման դեմ։ Ցուցարարների թվում նկատվել են, այսպես կոչված, «էկոակտիվիստներ», որոնք Ադրբեջանի իշխանությունների հրահանգով մի քանի ամիս ապօրինի փակել էին Լաչինի միջանցքը։
Մասնավորապես, լուսանկարներում երևում է դեռևս դեկտեմբերին հայտնի դարձած այն կին, որը Լաչինի միջանցքում խեղդել էր աղավնուն, ինչպես նաև «Պատերազմի վետերան կանանց սոցիալական աջակցության» ՀԿ-ի ղեկավար Ռադե Աբասը, որի կազմակերպությունը նույնպես ակտիվորեն մասնակցել է միջանցքի շրջափակմանը։
Հատկանշական է, որ վերջերս Ադրբեջանի պետական գործակալությունը հրապարակել է Ադրբեջանի հասարակական կազմակերպություններին տրամադրվող 2023 թվականի փոքր դրամաշնորհների մրցույթի արդյունքները։
Արդյունքների հրապարակումից հետո կազմակերպությունների անդամները սկսել են ցույցեր կազմակերպել իրենց դրամաշնորհների կրճատման կամ չեղարկման դեմ։ Այս բողոքից հետո Ադրբեջանի պետական քարոզչամեքենան սկսել է քարկոծել վերջիններիս գործունեությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն