Բոնապարտը Եգիպտոսում. ֆրանսիացիների հեռանալը Եգիպտոսից

Բոնապարտը Եգիպտոսում. ֆրանսիացիների հեռանալը Եգիպտոսից

Բոնապարտը Եգիպտոսում. ֆրանսիացիների հեռանալը Եգիպտոսից

Կահիրեի երկրորդ ապստամբությունը, ինչպես և առաջինը, թեև շատ թանկ նստեց եգիպտացիների վրա, բայց ցույց տվեց, որ ֆրանսիացիները որևէ հենարան չունեն Եգիպտոսում մնալու, առավել ևս այն իրենց տիրապետության տակ պահելու համար: 1801 թ. սկզբներից ֆրանսիական կորպուսի դրությունը Եգիպտոսում դարձավ օրհասական: Եգիպտոս եկավ անգլիական 20.000-անոց կորպուսը, որը նախ շրջապատեց Կահիրեն, ապա Ալեքսանդրիան: Ֆրանսիացիները հունիսին հանձնեցին Կահիրեն, իսկ օգոստոսին՝ Ալեքսանդրիան: Իսկ 1801 թ. սեպտեմբերին այն, ինչ մնացել էր ֆրանսիական էքսպեդիցիոն կորպուսից, անգլիացիների թույլտվությամբ հեռացավ Եգիպտոսից և վերադարձավ Ֆրանսիա:

Հոկտեմբերի 9-ին հաշտության պայմանագիր ստորագրվեց Ֆրանսիայի և Թուրքիայի միջև, որով Ֆրանսիան կորցրեց Եգիպտոսը, իսկ Օսմանյան կայսրությունը վերականգնեց իր տիրապետությունը Եգիպտոսի վրա: Ֆրանսիայի Դիրեկտորիան դառը պարտություն կրեց իր հետապնդած բոլոր երեք հիմնախնդիրներում: Ֆրանսիան չկարողացավ հաստատվել Եգիպտոսում և այն օգտագործել որպես ցատկահենարան Հնդկաստան դուրս գալու համար: Հօդս ցնդեցին նոր գաղութներ նվաճելու Դիրեկտորիայի սպասելիքները: Բոնապարտի եգիպտական արշավանքը ձախողվեց, բայց դա չհանգեցրեց նրա քաղաքական կարիերայի կործանմանը: Ընդհակառակը, Բոնապարտը, կարողանալով վերադառնալ Ֆրանսիա, ցրեց Դիրեկտորիան, դարձավ Ֆրանսիայի առաջին կոնսուլը՝ դրանով իսկ հող նախապատրաստելով մի քանի տարի անց հռչակվելու Ֆրանսիայի կայսր՝ Նապոլեոն I:

«Բոնապարտը Եգիպտոսում» շարքի չորրորդ հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Ավելացնել նոր մեկնաբանություն