Submitted by detq-editor on
Եգիպտոսի առաջնորդն Էրդողանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրները

Եգիպտոսի առաջնորդն Էրդողանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրները

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին շնորհավորել է Էրդողանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Հանդիպմանը, որտեղ քննարկվել են նաև Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունները, հատկապես տնտեսական, տարածաշրջանային հարցերը խորացնելու քայլերը, երկու ղեկավարները պայմանավորվել են փոխադարձաբար դեսպան նշանակել։

Թուրքական աղբյուրը նշում է, որ այդպիսով տրվում է թուրք-եգիպտական հարաբերությունների նոր փուլի մեկնարկը։

Կողմերը նաև քննարկել են Թուրքիա-Եգիպտոս տնտեսական հարաբերությունները խորացնելուն միտված քայլերը և տարածաշրջանային խնդիրները։

Ավելացնել նոր մեկնաբանություն