Իրանի ԳՇ պետը հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է բարեկամ երկրներին պաշտպանական սարքավորումներ մատակարարել
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է՝ Թեհրանը պատրաստ է բարեկամական երկրներին պաշտպանական սարքավորումներ մատակարարել և ռազմական ու պաշտպանական ոլորտներում փորձի փոխանակում կատարել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Բաղերին շեշտել է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունները կարող են մեծ և կարևոր դեր խաղալ Իրանի պաշտպանական հզորությունը ներկայացնելու գործում:
«Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ է տարբեր ոլորտներում կապերի մակարդակի բարձրացմանը, ներառյալ պաշտպանական և ռազմական սարքավորումների մեծածախ արտահանումը, ինչպես նաև ուսուցումը, վարժանքները և փորձի գործնական փոխանակումը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել էր, որ Իրանը ոչ մի սահմանափակում չունի այլ երկրներ, այդ թվում՝ Վենեսուելա ռազմական սարքավորումներ արտահանելու հարցում:
#Դետքի_հետագծով
Իրանական կողմը պարբերաբար պատրաստակամություն է հայտնում իր բարեկամական երկրների հետ ռազմական համագործակցությունը խորացնելու հարցում։ Սա շատ լավ հնարավորություն է նաև Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը կարող է բավականին շահավետ պայմաններով իրանական սպառազինություն ձեռք բերել։
Ավելացնել նոր մեկնաբանություն