Submitted by detq-admin on
DETQ

Ռայիսին կարևորել է Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդլայնումը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդգծել է Ադրբեջանի կարգավիճակն Իրանի արտաքին քաղաքականության մեջ և իր ձգտումը՝ այդ երկրի հետ բարիդրացիական հարաբերություններն ընդլայնելու հարցում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Ռայիսին շեշտել է, որ ընդհանուր պատմությունը, կրոնը և խոր կապը երկու ժողովուրդների միջև ամուր հենարան են դարձել երկկողմ հարաբերությունների համար։ Նրա խոսքով՝ Թեհրանը միշտ՝ Ադրբեջանի անկախության ձեռքբերման պահից, ջանքերն ուղղել է երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը բոլոր ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։

Վերջինս նաև գոհունակություն է հայտնել, որ Ադրբեջանի այսպես կոչված օկուպացված տարածքների վերագրավումից հետո երկու երկրների միջև ընդլայնվել են համագործակցության հնարավորությունները։ Նա հույս է հայտնել, որ այդ հնարավորությունները կօգտագործվեն երկու երկրների փոխադարձ պահանջներին և շահերին համապատասխան։

#Դետքի_հետագծով

Չնայած իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությանը՝ իրանական կողմն ամեն կերպ փորձում է դա պահել վերահսկելիության սահմաններում։ Նման կերպ Թեհրանը նաև փորձում է կանխել իր հիմնական հակառակորդների ցանկությունները, որոնք փորձում են Ադրբեջանի տարածքն իր դեմ պլացդարմի վերածել։

Ավելացնել նոր մեկնաբանություն